Իրավական08:57, 23 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի արտգործնախարար. «Կարևոր է, որ Սաուդյան Արաբիան ընդունի Խաշոկջիի սպանությունը»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության և Սաուդյան Արաբիայի հետ ներկայիս հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններ է արել:
Արտգործնախարարը նշել է, որ Խաշոկջիի սպանության գործը քաղաքական երանգ ունի, և կարևոր է, որ Սաուդյան Արաբիան ընդունի վերջինիս սպանությունը:
Նրա տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 անգամ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայազն Սելմանի հետ, ինչի արդյունքում համատեղ աշխատանքների իրականացման որոշում է կայացվել:
«Կարևոր է, որ Սաուդյան Արաբիան ընդունի այս իրավիճակը: Թուրքիան թափանցիկ, ողջախոհ դիրքորոշում է ընդունել և վճռական է տրամադրված սպանության բացահայտման գործում»,- ասել է նա:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ համատեղ իրականացվող հետաքննությունից անջատ է իրականցնում իր աշխատանքները:
Իսկ ինչ վերաբերում է մինչ այդ ստացված տեղեկությունների մասին, ապա արտգործնախարարի փոխանցմամբ` ամեն բան լուսաբանվում է:
Խոսելով թուրք-սաուդական հարաբերություններից` Չավուշօղլուն նա պարզաբանել է. «ԱՄՆ կոնգրեսի անդամները և համաշխարհային մամուլը բացասաբար են արձագանքում, երբեմն էլ որոշ երկրների կողմից հանդիպում ենք այն ձևակերպմանը, թե ինչպես ենք առանց Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների վատթարացման` շարունակում աշխատել: Այս հարցը որևէ երկրի հետ կապ չունի: Արդյունքում կա սպանություն, որն իրավական գործընթաց է և պետք է բացահայտել»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:
Սկզբում ենթադրվում էր, որ Խաշոկջին ձերբակալված էր պահվում Ստամբուլի հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Խաշոկջին հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:
ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Խաշոկջին աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |