Տնտեսական09:38, 23 Հոկտեմբեր 2018
Էրդողանը հանդիպելու է գերմանական տասնյակ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 25-ին հանդիպելու է շուրջ 90 գերմանական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Նախագահական պալատում կայանալիք «Թուրքիա-Գերմանիա տնտեսական և առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի» առաջին հանդիպմանը ներկա է գտնվելու Գերմանիայի Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Փիթր Այթմայրը, ինչպես նաև հանրաճանաչ «Siemens», «Mercedes», « Bosch», « SAP», « EON» ընկերությունների ներկայացուցիչներ: Պետք է նշել, որ այս կոմիտեն որոշվել էր ստեղծվել դեռևս 2013թ.:
Էրդողանը գերմանացիներին ներկայացնելու է վերջին շրջանում տնտեսության ոլորտում ձեռնարկված միջոցառումները, Թուրքիայում ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ռազմավարական ներդրումների նպաստավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են Թուրքիայի և Գերմանիայի համագործակցության հնարավորությունները, որոնք ձևավորվելու են այլ երկրներում, ինչպես նաև այն քայլերը, որոնք ձեռնարկվելու են մեքենաշինության, էներգետիայի և հեռահաղորդակցության ոլորտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |