Տնտեսական08:57, 24 Հոկտեմբեր 2018
Էրդողանը 26 տոկոսով բարձրացրել է իր աշխատավարձը

Հրապարակվել է Թուրքիայի նախագահական պալատի 2019թ․ բյուջեն, որը կազմում է 2․8 մլրդ թուրքական լիրա (շուրջ 488 մլն ԱՄՆ դոլար)։ Հրապարակված տվյալներից հայտնի է դարձել, որ Էրդողանն իր զուտ ամսական աշխատավարձը բարձրացրել է շուրջ 26 տոկոսով։
Ավելի վաղ՝ խորհրդարանական համակարգի օրոք հաստատված 2018թ․ բյուջեով Թուրքիայի նախագահը ստանում էր 59․000 թուրքական լիրա կամ շուրջ 10․200 ԱՄՆ դոլար աշխատավարձ։ Նախագահական համակարգին անցնելուց հետո Էրդողանի աշխատավարձը հասել է 74․500 լիրայի (մոտ 13․000 դոլար)։ Նշենք, որ նախագահական համակարգին անցումից հետո Էրդողանն իր ձեռքն է վերցրել նախագահական պալատի բյուջեն կազմելու իրավասությունը։
Ըստ կանխատեսումների՝ Թուրքիայի նախագահի զուտ ամսական աշխատավարձը 2020թ․ կկազմի 81․750 լիրա (14․250 դոլար), 2021թ․՝ 87․500 լիրա (15․250 դոլար)՝ հատելով տարեկան 1 մլրդ լիրայի սահմանը։
Հայտնի է, որ Էրդողանի նախորդի՝ Աբդուլլահ Գյուլի նախագահության տարիներին զուտ ամսական աշխատավարձի աճը կազմել է 7-11 տոկոս։ Իր կառավարման վերջին տարում՝ 2014թ․ Գյուլի զուտ ամսական աշխատավարձը կազմում էր 40․000 լիրա կամ այսօրվա փոխարժեքով՝ 7․000 ԱՄՆ դոլարից քիչ պակաս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |