Տարածաշրջան13:44, 24 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի զինուժը շարունակում է պարեկապահակային ծառայություն իրականացնել Սիրիայում

Թուրքիայի զինված ուժերը 65-րդ անգամ պարեկապահակային ծառայություն են իրականացնել Սիրիայի Մանբիչ քաղաքի և «Եփրատի վահան» ռազմական գործողության անցկացման վայրի միջև ընկած տարածքում։
Պարեկապահակային ծառայություն աշխատանքները իրականացվում են Սիրիայի Մանբիչ քաղաքի վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածության համաձայն։ Վերջինիս շրջանակներում ԱՄՆ-ն ու Թուրքիան համաձայնության էին հասել Մանբիչի ճանապարհային քարտեզի շուրջ, ըստ որի, Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գային քաղաքից։ Մանբիչը նախկինում գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսողության տակ, սակայն թուրք-ամերիկյան համաձայնությունից հետո այն արդեն քրդերի ձեռքում չէ։
Այժմ թուրքական կողմին անհանգստացնում է այն փաստը, որ ոչ բոլոր քրդական ուժերն են հեռացել Մանբիչից։ Անկարան պահանջում է, որ նրանք նույնպես լքեն Մանբիչի տարաքծը:
Հիշեցնենք, որ համաձայն ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների հունիսին ձեռք բերած համաձայնության, ներկայումս Մանբիչում հսկողություն են իրականացնում պարեկապահակային ծառայողները, սակայն երկու երկրի զինվորները միմյանցից անջատ են գործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |