Տարածաշրջան12:41, 24 Հոկտեմբեր 2018
Թուրք-ռուսական հարաբերություններին նվիրված համաժողովում դիտարկվել է նաև քրդական գործոնը

Ռուսաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ռուսաստանը և Թուրքիան. բազմավեկտոր համագործակցության ռազմավարական ոլորտները» խորագրով համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների վրա քրդական գործոնի ազդեցությանը:
Համաժողովին ելույթ է ունեցել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինը: Ըստ նրա՝ Մոսկվա-Անկարա հարաբերություններում խնդրահարույց հարցերից մեկը համարվող քրդական գործոնի ազդեցությունը նվազել է:
Նաումկինը շեշտել է, որ ռուսական կողմը բազմիցս մերժել է զենք տրամադրելու վերաբերյալ քրդական կողմի պահանջները: Ի հակադրություն Ռուսաստանի, ըստ Նաումկինի, ԱՄՆ-ն ակտիվ աջակցություն է ցուցաբերում քրդական խմբավորումներին և Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծելու գաղափարին:
Բանախոսի կարծիքով ռուս-թուրքական շահերի որոշակի համընկնումն էլ ըստ էության հանգեցնում է նրան, որ քրդական գործոնի բացասական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների տեսանկյունից գնալով թուլանում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |