Տնտեսական10:37, 25 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում նախատեսում են F-35 կործանիչների դետալներ արտադրել

Թուրքական «Busel Makina» մեքենաշինական ընկերության կողմից Թուրքիայի Էսքիշեհիր քաղքաում հիմնված մեքենաշինական համալիրում նախատեսվում է F-35 կործանիչների համար դետալներ արտադրել:
Նախօրեին պաշտոնապես բացված մեքենաշինական համալիրը հիմնվել է Թուրքիայի փոքր և միջին ձեռնարկություններին զարգացման և աջակցման վարչության հովանավորությամբ. հոսքագծերի 70%-ը արտադրվել է Թուրքիայում:
Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցած «Busel Makina» ընկերության գլխավոր տնօրեն Շենայ Իդիլը տեղեկացրել է, որ նախագծին մասնակցում է նաև թուրքական «ALP Havacılık» ավիաընկերությունը:
Իդիլը նշել է, որ շուտով զգալիորեն մեծացնելու են նոր սկսվող արդադրության ծավալները, սակայն մանրամասներ չի հայտնել, թե կործանիչների ինչ դետալների արտադրության մասին է խոսքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |