Իրավական08:05, 25 Հոկտեմբեր 2018
Թուրքիան աշխարհում 3-րդն է երեխաների դեմ սեռական բռությունների թվով

Վերջին 10 տարում Թուրքիայում երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրեական գործերի թիվը 4 անգամ աճել է։ Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ այդ թիվը 10 տարում կազմել է 153․139։
Մերսինի Փաստաբանների պալատի նախագահ Բիլգին Յեշիլբողազն ուշադրոթյուն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան աշխարհում 3-րդ տեղում է երեխաներին սեռական շահագործման ենթարկելու ցուցանիշոով։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ պետությունը բավարար չափով չի պայքարում երեխաների շահագործման և երեխաների նկատմամբ սեռական բռնությունների դեմ, չի սահմանում բավականաչափ խիստ պատիժներ, չի կանխում երեխաների շահագործումն աշխատանքի մեջ։
«Փողոցներում ապրող շուրջ 25․000 երեխա ենթարկված է սեռական ոտնձգությունների վտանգին։ Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ ամենից հաճախ սեռական բռնության են ենթարկվում 7-14 տարեկան երեխաները։ Տարեկան միջինում 7․000 երեխա ենթարկվում է սեռական բռնության։ Կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ Թուրքիան երեխաների սեռական շահագործման առումով աշխարհում 3-րդ տեղում է, և նման դեպքերը տարեցտարի ավելանում են», - նկատել է տվել Յեշիլբողազը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |