Տարածաշրջան10:28, 26 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում պաշտոնից ազատվում են քրդամետ կուսակցության գյուղապետները

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում պաշտոնից ազատվել է 31 գյուղի գյուղապետ։
Աղբյուրը նշում է, որ գյուղապետներին այդ պաշտոններից ազատելը պատահականություն չէ՝ ավելացնելով, որ Թուրքիայում հունիսի 24-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, այդ գյուղերում Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը ստացել է 90 տոկոս ձայն։
Յուքսեքովայում կա 62 գյուղական համայնք, որից ուղիղ կեսի գյուղապետերը, մեկ օրում փոխվել են:
Որպես գյուղապետներին աշխատանքից ազատելու պատճառ առաջ է քաշվել այն հանգամանքը, որ «նրանք կապ ունեն ահաբեկչության հետ և իրականացրել են իրենց պաշտոնի հետ չառնչվող գործողություններ»։
Որպես ահաբեկչական կազմակերպություն նկատի է առնվում «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), որի զինյալների հետ թուրքական անվտանգության ուժերի բախումները որոշ ընդմիջումներով շարունակվում են 1984 թվականից մինչ այսօր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |