Ռազմական07:10, 26 Հոկտեմբեր 2018
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ 3 տարում 14.694 քուրդ գրոհային է սպանվել

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել է, որ 2015թ. հոկտեմբերի 23-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 23-ը թուրքական զինված ուժերի կողմից վնասազերծվել է 14.694 քուրդ գրոհային, որոնց թուրքական պետությունը համարում է ահաբեկիչ:
Աքարը վստահեցրել է, որ Թուրքիայի տարածքում չի մնացել որևէ քարանձավ, որևէ լեռ, որ իրենց համար անհասանելի լինի: Ըստ նրա պնդումների՝ քուրդ գրոհայինների շուրջ օղակն ավելի ու ավելի է սեղմվում և վերջիններս դժվարությամբ են տեղաշարժվում, զենք փոխադրում, իրար հետ հաղորդակցվում, քանի որ թուրքական զինված ուժերը թե´ ցամաքից և թե´ օդից վերահսկողության տակ են պահում նրանց:
Վերահսկողությունն իրականացնելու տեսանկյունից Թուրքիայի պաշտպանության նախարարը հատկապես կարևորել է անօդաչու թռչող սարքերի դերը, որոնք օգտագործվում են նաև ժանդարմերիայի ու ոստիկանական ուժերի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |