Տարածաշրջան06:49, 26 Հոկտեմբեր 2018
Թուրք վերլուծաբան. «Ինչո՞ւ է Թուրքիան մասնակցում ՆԱՏՕ-ի հակառուսական զորավարժությանը»

Թուրք սյունակագիր Էրթյուրք Թյուրքերը վերլուծական հոդված է հրապարակել Նորվեգիայում հոկտեմբերի 25-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժության մասին։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, նույնպես մասնակցում է այդ զորավարժությանը։
Հոդվածում նշվում է, որ զորավարժությունն անցկացվելու է երկու փուլով, հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 7-ը և նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 23-ը: Ներգրավված է լինելու ռեկորդային քանակությամբ զինծառայող (մոտ 51.000), 10.000. ռազմական մեքենա, 150 ռազմական ինքնաթիռ, 60 ռազմանավ:
Նշելով, որ զորավարժությունը ունի հստակ հակառուսական բնույթ, թուրք հեղինակը հարցադրում է անում, թե «Թուրքիան ի՞նչ գործ ունի այդ զորավարժությունում»։
«Այս զորավարժությունը, անշուշտ, օգուտ կբերի Թուրքիային ռազմական պատրաստվածության, զենքերի փորձարկման, ինչպես նաև այլ երկրների զինված ուժերի հետ համագործակցելու տեսանկյունից։ Սակայն, եթե որոշողը ես լինեի, Թուրքիան չէր մասնակցի դրան՝ հաշվի առնելով, որ զորավարժությունները թիրախավորում են Ռուսաստանին։ Բացի այդ, այն երկիրը (նկատի ունի Նորվեգիա), որտեղ ընթանում են այդ զորավարժությունները, չի ներառվում Թուրքիայի հետաքրքրությունների ու շահերի գոտում»։
Հեղինակը հավելում է, որ Նորվեգիայում ընթացող զորավարժություններին մասնակցելը Թուրքիայի համար ձեռնտու չէ ֆինանսական առումով՝ հաշվի առնելով, այն որ թուրքական տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում։
Հիշեցնենք, որ Էրթյուրք Թյուրքերը պաշտոնաթող զինվորական է, որ ծառայություն է իրականացրել Թուրքիայի ռազմածովային ուժերը։ Նրա գրեթե բոլոր հոդվածները և վերլուծությունները առնչվում են ռազմական ոլորտի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |