Տարածաշրջան12:24, 26 Հոկտեմբեր 2018
Թուրք լրագրողի դիտարկումները Սիրիայի հարցով ստամբուլյան գագաթնաժողովի մասին

Հոկտեմբերի 27-ին, Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ տեղի կունենա սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովը:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակից Սելեն Թեմիզերը անդրադարձել է քառակողմ հանդիպման օրակարգին և իր դիտարկումներն արել:
Ըստ լրագրողի` գագաթնաժողովի շրջանակներում մասնավորապես քննարկվելու է Սոչիի համաձայնությունից հետո Իդլիբում տիրող իրավիճակ, ինչպես նաև կարևորվելու է սիրիական ճգնաժամը կարգավորող Աստանայի և Ժնևի դրույթների իրականացումը:
Նախատեսվում է, որ չորս երկրները համատեղ ջանքեր կգործադրեն ասիրիական ճգնաժամի վերջնական լուծման ուղղությամբ:
Վերլուծաբանի կարծիքով` սպասվում է, որ գագաթնաժողովի ավարտին մասնակից երկրները համատեղ հռչակագիր կընդունեն:
Նրա խոսքով` Ստամբուլի գագաթնաժողովին մասնակցող երկրները սիրիական ճգնաժամի լուծման հարցում տարբեր մոտեցումներ ունեն.
Օրինակ Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները գագաթնաժողովի հետ կապված հայտարարություններում նշել են, որ Թուրքիան Սոչիում ձեռք բերված համաձայնությամբ հատուկ պատասխանատվություն է ստանձնել և հույս ունեն, որ Ստամբուլի գագաթնաժողովը նույնպես կնպաստի այդ համաձայնագրի կիրառմանը:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային, լրագրողը կարծում է, որ վերջինս ընդգծելով, որ Իդլիբում հաստատված հրադադարը «փխրուն» է և պետք է արագ «կարծրանա», գագաթնաժողովը որպես «առիթ» է որակում` սահմանադրական կոմիտեի հիմնումն արագացնելու և քաղաքական գործընթացը սկսելու համար:
Թեմիզերը նկատել է տալիս այն, որ գագաթնաժողովը Ռուսաստանի համար կարևոր հարթակ է 4 երկրների միջև համագործակցության շուրջ մտքեր փոխանակելու համար: Ինչպես նաև Մոսկվան շեշտել է, որ հոկտեմբերի 27-ից չպետք է վերջնական որոշում ակնկալել:
Լրագրողը հիշեցնում է, որ սեպտեմբերի 17-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո Սիրիայում ընդդիմադիրների ռազմական թևը ապառազմականացված գոտուց հոկտեմբերի 10-ին է միայն ավարտել ծանր սպառազինության դուրս բերումը:
Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մինչ այդ հայտարարել էր, որ ծայրահեղական խմբերից մի հատված դուրս էր եկել Իդլիբից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |