Իրավական10:35, 26 Հոկտեմբեր 2018
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը սպանված լրագրողի գործով կմեկնի Թուրքիա

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հոկտեմբերի 2-ին Ստամբուլում սաուդական հյուպատոսարանում սպանված արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) գործով կմեկնի Թուրքիա: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շրջանների ղեկավարների հետ հանդիպմանը ունեցած ելույթի ժամանակ:
Էրդողանը ծիծաղելի է համարել ավելի վաղ սաուդական կողմի արած հայտարարություններն առ այն, որ լրագրողը դուրս է եկել հյուպատոսարանի շենքից:
«Այդ մանկամիտ հայտարարությունները պետության լրջության հետ, մարդկայնության հետ անհամադրելի են: Արդեն պարզ է, որ սպանվել է: Նրանք պետք է ցույց տան դիակը: Ասում են՝ այստեղից դուրս է եկել: Մենք էլ ասում ենք՝ ապացուցեք: Կիրակի օրը Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը Ստամբուլում հանդիպելու է մեր գլխավոր դատախազին: Հանդիպմանը կքննարկվեն սպանության հետ կապված հարցեր»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ օրեր առաջ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից հետաքննություն սկսելու պաշտոնական դիմում ներկայացվելու դեպքում կառույցը պատրաստ է քննարկել դրա հնարավորությունները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:
Սկզբում ենթադրվում էր, որ Խաշոկջին ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց արդեն սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը:
Թուրքական ոստիկանության սկսած հետաքննության արդյունքուն հաստատվեց սպանության վարկածը, ինչից հետո Սաուդյան Արաբիան նույնպես ընդունեց լրագրողի սպանվելու հանգամանքը:
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի հանդիսացող Խաշոկջին հյուպատոսարան էր այցելել ամուսնալուծության վերաբերյալ փաստաթղթերը վերցնելու նպատակով:
ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Խաշոկջին աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |