Միջազգային12:17, 27 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի և Գերմանիայի միջև հուշագիր է ստորագրվել

Թուրքիայի և Գերմանիայի միջև էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության խթանման նպատակով հուշագիր Է ստորագրվել։ Թուրքական կողմից այն ստորագրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, իսկ գերմանական կողմից՝ Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը։
Թուրք–գերամանկան առևտրային ֆորումում ելույթ ունեցած Դյոնմեզը նշել է, որ Գերմանիան Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերներից մեկն է։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2017թ․ կազմել է 36․4 միլիարդ դոլար։
Թուրքիայից կատարվող արտահանման ամենամեծ ծավալները ուղղվում են հենց Գերմանիա, 2017թ․ այդ ցուցանիշը կազմել է 15․1 մլրդ դոլար։ Ներմուծման ոլորտում Գերմանիան Թուրքիայի համար երկրորդ տեղում է (21-22 մլրդ դոլար)՝ Չինաստանից հետո։
Թուրք նախարարը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայում գործում են 7․000-ից ավելի գերմանական ընկերություններ, իսկ Գերմանիայից Թուրքիայում կատարված ուղղակի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 9․3 մլրդ դոլար։
Դյոնմեզը տեղեկացրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում թուրք և գերմանացի պաշտոնյաների միջև անցկացված մի շարք հանդիումների արդյունքում կողմերի միջև էներգետիկ համագործակցության ինտենսիվացման նպատակով մշակվել է որոշակի ծրագիր։ Այն ներառում է համագործակցության բոլոր հնարավոր ոլորտներն ու նախագծերը, ծրագրի իրականացման նպատակով կողմերի մասնակցությամբ 4 աշխատանքային խմբեր են ձևավորվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |