Իրավական12:12, 27 Հոկտեմբեր 2018
Սաուդյան Արաբիան Խաշոկջիի գործի վերաբերյալ նոր հայտարարությամբ է հանդես եկել

Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում Մերձավոր Արևելքի թեմայով ֆորումի շրջանակներում պատասխանել է սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությանը վերաբերող հարցերին:
Ջուբեյրը մասնավորապես հնչեցրել է յան տեսակետը, որ Խաշոկջիի սպանության դեպքը վերածվել է հիստերիայի: Նա վստահեցրել է, թե նախաքննության ընթացքը վեր կհանի իրականությունը:
Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարը ընդգծել է թուրքական ուժային կառույցների հետ համագործակցության հանգամանքը, հավելելով, որ Խաշոկջիի սպանության գործով կասկածյալների դատավարությունը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:
Անդրադարձ կատարելով նաև Սաուդյան Արաբիա-Թուրքիա փոխհարաբերություններին՝ Ջուբեյրը հավաստիացրել է, որ Թուրքիան իրենց համար բարեկամական երկիր է և իրենց միջև առկա են լավ ներդրումային, առևտրային հարաբերություններ:
Ավելի վաղ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը պահանջագիր էր ներկայացրել Խաշոկջիի սպանության գործով Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կասկածվող 18 անձանց հանձնման կապակցությամբ, որը Արտաքին գործերի նախարարության միջոցով հասցեագրվել էր Սաուդյան Արաբիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |