Տարածաշրջան10:16, 27 Հոկտեմբեր 2018
Էրդողան. «Տեռորիզմի դեմ պայքարում արդեն անցել ենք ոչնչացման քաղաքականության»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Առափնյա անվտանգության և ժանդարմերիայի ակադեմիայի շրջանավարտ սպաների հետ հանդիպմանը շեշտադրել է ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը:
Անդրադարձել է մասնավորապես Սիրիայի Մանբիչ քաղաքում ահաբեկիչների գործողություններին:
«Մանբիչի շրջակայքում հիմա խրամատներ են փորում: Կարելի է ասել, որ միանգամից իրենց գերեզմաններն են փորում: Կարծես թե անելու շատ բան մեզ այլևս չեն թողում: Տեռորիզմի դեմ պայքարում արդեն անցել ենք ոչնչացման քաղաքականության»:
Հանդիպմանը ներկա ժանդարմերիա հրամանատար, բանակի գեներալ Արին Չեթինը, ի հավելումն Էրդողանի, նշել է.
«Մինչև վերջին ահաբեկիչին չվնասազերծենք, մեր պայքարը չենք դադարեցնելու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |