Իրավական08:33, 29 Հոկտեմբեր 2018
Ընդդիմադիր կուսակցապետն Էրդողանին փոխհատուցումներ վճարելու համար վաճառել է իր տունը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատարանի որոշմամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պարբերաբար վճարած դրամական փոխհատուցումների պատճառով վճարել է իր առանձնատունը:
Այս մասին գրել է թուրքական «Milliyet» թերթի սյունակագիր Թալաթ Աթիլան: Աթիլան շատերի նման հետաքրքրվել է, թե որտեղից է Քըլըչդարօղլուն վճարում այն փոխհատուցումները, որոնք նրան պարտավորեցնում է դատարանը նախագահ Էրդողանի հասցեին արած վիրավորական արտահայտությունների համար: Վերջինս ընդդիմադիր կուսակցապետից կարողացել է միայն «կորզել» տեղեկություն այն մասին, որ Քըլըչդարօղլուն վաճառել է իր առանձնատունը մոտ 500.000 թուրքական լիրայով (90000 դոլար):
«Քըլըչդարօղլուն Բուրհանիյեում գտնվող իր առանձնատունը 2 պատճառով կարող էր վաճառել.
1. Նախագահ Էրդողանին վճարած դրամական փոխհատուցումների պատճառով առաջացած պարտքերը մարելու համար:
2. Վերջերս ամուսնացրած որդու՝ Քերեմ Քըլըչդարօղլուի հարսանիքի ծախսերը հոգալու համար»,- գրում է հեղինակը:
Նշենք, որ Քըլըչդարօղլուն ամենաշատ է հայտնվում դատավարություների կիզակետում նախագահ Էրդողանին վիրավորելու համար: Վերջին 15 տարվա ընթացքում Էրդողանը նույն մեղադրանքով ԺՀԿ առաջնորդի դեմ երկու տասնյակից ավելի դատական հայց է ներկայացրել։ Միայն վերջին 8 տարվա ընթացքում՝ 2010-2018թթ., ի վնաս Քըլըչդարօղլուի կայացվել է 15 դատական վճիռ, որոնցով վերջինս պարտավորեցվել է Էրդողանին վճարել ավելի քան 1 մլն լիրայի բարոյական փոխհատուցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |