Ռազմական06:06, 29 Հոկտեմբեր 2018
Սիրիայի քրդական ուժերը նորից հայտնվել են Թուրքիայի զինուժի թիրախում

Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի զինված ուժերը հրետանակոծել են Սիրիայի քրդական ուժերի դիրքերը Սիրիայի Զոր Մաղար շրջանը, որտեղ քրդական կողմը ուներ մի շարք հենակետեր։ Շրջանը գտնվում Եփրատ գետի արևելյան հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանին։
Թուրքական աղբյուրի համաձայն՝ այդ հենակետերից քրդական ուժերը հարձակումներ էին գործում Թուրքիայի վրա։ Արկակոծությունը տեղի է ունեցել «Fırtına» տեսակի հաուբիցներից։
Հետաքրքրական է, որ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները տեղի ունեցան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո, որում ասված էր.
«Շատ շուտով Եփրատ գետի արևելյան հատվածում գտնվող ահաբեկիչներին ոչնչացնելու ենք»։
Էրդողանը հավելել է, որ իրենք քուրդ զինյալներից մաքրելու են նաև թուրք-իրաքյան սահամնը։
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական կառույցներին համարում է ահաբեկչական և նույնացնում իր տարածքում գործունեություն ծավալող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։
Սիրիայի քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացրած ամենալայնամասշտաբ ռազմական գործողությունը եղել է Սիրիայի Աֆրին շրջանում՝ «Ձիթենու ճյուղ» անվամբ։ Այդ գործողության հետևանքով Աֆրինը դուրս եկավ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |