Հասարակական10:35, 29 Հոկտեմբեր 2018
Թուրք լրագրող. «Ի՞նչ է, Թուրքիան գնալով մոտենում է Կիպրոսի՞ն»

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության Գիրնե քաղաքում արված լուսանկարը, որում երևում են Տավրոսի լեռները, քննարկման նյութ է դարձել սոցցանցերում:
Աղբյուրի համաձայն` սոցցանցերում մեծ հետաքրքրություն առաջացրած լուսանկարով կիսվել են բազմաթիվ օգտատերեր: Լուսանկարում երևում են քաղաքից 80կմ հեռավորության վրա գտնվող Տավրոսի լեռները:
Օգտատերերից մեկը լուսանկարը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Մեր հայրենիքը` Թուրքիան, պարզ երևում է», իսկ պատգամավոր Էրսին Թաթարը գրել է. «Մեր Թուրքիայի Թորոսի լեռները պարզ տեսանելի են»:
Թուրք լրագրողներն իրենց մեկնաբանություններում նշել են. «Ի՞նչ է, Թուրքիան գնալով մոտենում է Կիպրոսի՞ն», «Ոմանց դուր կգա, ոմանց էլ ոչ: Հայրենիքը մեր կողքին է»:
Պետք է նշել, որ թուրքական աղբյուրներում Հայկական լեռնաշխարհի Տավրոսի լեռները հիշատակվում են որպես «Թորոսի լեռներ» (Toros Dağları):
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974 թվականին և զավթել կղզու հյուսիսային մասը: Իսկ 1983թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Միջազգային հանրությունը համարում է, որ ՀԿԹՀ-ն Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |