Հասարակական10:12, 29 Հոկտեմբեր 2018
Ստամբուլում բացվում է աշխարհի ամենամեծ օդանավակայանը (լուսանկաներ)

Հոկտեմբերի 29-ին Ստամբուլում կայանալու է նորակառույց 3-րդ օդանավակայանի բացման արարողությունը, որին մասնակցելու են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։
Օդավակայանը կլինի ամենամեծն աշխարհում։ Օդավակայանի տարածքը 76.5մլն քառակուսի մետր է: Շինարարական աշխատանքներն իրականացնելու մրցույթում հաղթել էր թուրքական «Limak Kolin Cengiz Mapa Kalyon» ընկերությունը։ Կառուցման առաջին փուլի համար հատկացվել էր 6 մլրդ դոլար։
Շինարարական աշխատանքների իրականացման մյուս փուլերը ավարտին են հասցվելու մինչև 2023թ.։ Լինելու է 6 թռիչքուղի։ Օդավակայանը կարող է տեղավորել 500 ուղևորատար ինքնաթիռ։ Նախատեսվում է, որ օդանավակայանից տարեկան կօգտվի 200 մլն ուղևոր:
Օդանավակայանը հագեցված է նորագույն տեխնոլոգիաներով։ Այն սպասարկելու է ավելի քան 250 ավիաընկերությունների։ Օդանավակայանից հնարավոր է մեկնել 350 ուղղությամբ։
Հետաքրքրական է, որ օդանավակայանի տանիքը կառուցվել է նշանավոր հայ ճարտարապետ Միմար Սինանի ոճով, ում թուրքական աղբյուրը ներակայացնում է որպես թուրք։ Սինանը եղել է Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը՝ 1539 թվականից։ Օսմանյան կայսրությունում ապրած ազգությամբ հայ հռչակավոր ճարտարապետ Սինանը թողել է հսկայական ժառանգություն, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն մահմեդական, այլև համաշխարհային մշակույթի համար: Նրա ճարտարապետական գործունեությունը տևել է 50 տարի՝ 1538-1588թթ. ընդհուպ մինչև մահը՝ 99 տարեկան հասակում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |