Տնտեսական12:48, 30 Հոկտեմբեր 2018
Թուրքիայում 2017թ․ միլիարդատերների թիվն ավելացել է 7-ով
2017թ․ աշխարհի միլիարդատերների ցանկում Թուրքիայից 7 նոր անուն է տեղ գտել։ Առնվազն 1 մլրդ դոլար ունեցող 36 թուրք միլիարդատերների ընդհանուր կարողությունը կազմել է 64․7 մլրդ։ Այս մասին հայտնի է դարձել Շվեյցարական բանկի և «PwC» միջազգային աուդիտորական ընկերության հրապարակած «Billionaire Insights 2018» զեկույցից։
Զեկույցում ընդգրկված 43 երկրներից 8-ում վերջին մեկ տարում միլիարդատերների թիվը պակասել է, իսկ 8 երկրում այս առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Թուրքիան ամենաշատ միլիարդատերներ ունեցող երկրների ցանկում 14-րդն է։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ միլիարդատերների թիվը կամզում է 585։ Երկրորդում Չինաստանն է (373), երրորդում՝ Գերմանիան (123), չորրորդ տեղում Հնդկաստանն է (119), իսկ հինգերորդում՝ Ռուսաստանը, որտեղ 2017թ․ դրությամբ 101 միլիարդատեր կա։
Նշենք, որ 2016թ․ Թուրքիայում 29 միլիարդատեր կար և այդ ցուցանիշով երկիրը վերոնշյալ ցանկում 18-րդն էր։ Հայտնի է դարձել նաև, որ այդ միլիարդատերերի 58 տոկոսը ոչ թե ժառանգություն է ստացել իր կարողությունը, այլ վաստակել է սեփական աշխատանքով։
Ընդհանուր առմամբ աշխարհում միլիարդատերների թիվը վերջին մեկ տարում աճել է 199-ով՝ հասնելով 2․158-ի։ Իսկ նրանց ընդհանուր կարողությունը աճել է 19 տոկոսով՝ կազմելով 8․9 տրիլիոն դոլար։
Ուշագրավ է, որ ամենից շատ նոր միլիարդատերներ են ի հայտ եկել Չինաստանում, որտեղ գործնականում յուրաքանչյուր շաբաթ միլիարդատերների թիվն ավելանում է 2-ով։
Մյուս կողմից, Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ 2017թ․ դրությամբ Թուրքիայի բնակչության՝ ամենաբարձր եկամուտներ ունեցող 20 տոկոսը տնօրինում է երկրի ընդհանուր եկամուտների 47․4 տոկոսին։ Իսկ ամենացածր եկամուտներ ունեցող 20 տոկոսը օգտվում է ընդհանուր եկամուտների ընդամենը 6․3 տոկոսից։ Բնակչության 14 տոկոսը մշտական աղքատության մեջ է , իսկ 69․2 տոկոսը պարտքեր ունի։ Բնակչության 28․7 տոկոսը կամ շուրջ 23 մլն մարդ ունի լուրջ ֆինանսական խնդիրներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Հիշեցնենք, որ հիշյալ բանկը Թուրքիայում իր գործունեությունը դադարեցրել էր 2019-ին:
Տնտեսական լուրերի հրապարակմամբ զբաղվող «The Economist» բրիտանական պարբերականը հրապարակել է ամենալավ տնտեսությունն ունեցող երկրների ցանկը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Ըստ այդմ՝ Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքը վճարել «Գազպրոմ» բանկի միջոցով։
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |