Տարածաշրջան06:12, 30 Հոկտեմբեր 2018
Էրդողանի գլխավոր խորհրդականի պարզաբանումը Սիրիայի քրդերի դեմ իրականացրած նոր օպերացիայի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը մեկնաբանել է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացրած ռազմական գործողությունը։
Նախօրեին Թուրքիայի զինուժը գնդակոծել էր Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածում գտնվող Զոր Մաղար շրջանը, որտեղ քրդական կողմը ուներ մի շարք հենակետեր։
Գնդակոծության վերաբերյալ Չևիքը թուրքական «Yeni Birlik» թերթում հոդված է հրապարակել, որում պարզաբանվում է թուրքական զինուժի գործողությունների նպատակը:
Չևիքը, հիշեցնելով գնդակոծությունից առաջ Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե թուրքական կողմը վերացնելու է Սիրիայի քուրդ «ահաբեկիչներին», գրել է.
«Սա զգուշացում էր և ուղերձ ԱՄՆ-ին, ով չի ստիպում, որ Սիրիայի քրդական ուժերը լքեն Մանբիչ քաղաքը, որտեղ նրանք ամրանդվել են։ Սիրիայի քրդական ուժերը Եփրատ գետի արևելյան հատվածում վտանգ են ներկայացնում Սիրիայի տարածքային ամբողջականության համար, և ԱՄՆ-ը այդ ամենի վրա աչք է փակում։ Այս ամենից անհանգստացած են նաև Ռուսաստանը և Իրանը։ Թուրքիան նման ուղերձներ հղեց նաև Սիրիայի Աֆրին շրջանի հետ կապված, որից հետո այնտեղ արեց այն, ինչ-որ անհրաժեշտ էր։ Այժմ մեր հայացքն ուղղել ենք Մանբիչ և Եփրատ գետի արևելյան հատված»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |