Տարածաշրջան11:04, 30 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի բնակչությունը 1927-ի մարդահամարի հետ համամատած 5 անգամ աճել է

Հանրապետական շրջանում Թուրքիայում առաջին մարդահամարն անցկացվել է 1927 թվականին: 2017 թվականի հաշվարկով Թուրքիայի բնակչությունը 5 անգամ ավել է, քան կար 1927-ին: Առաջին մարդահամարի տվյալներով երկրի իգական սեռի բնակչության թիվը եղել է 7 մլն, որն այժմ հասել է 40.3 մլն-ի, իսկ 6.6 մլն տղամարդկանց թիվն այժմ 40.5 մլն է: 1927-ի ընդհանուր 13.554 մլն բնակչությունը 2017-ին հասել է 80.810 մլն-ի:
Բնաական աճի այժմյան տեմպերով հաշվելու դեպքում 2069 թվականին Թուրքիայի բնակչությունը կհասնի 107.6 մլն-ի:
Նշվում է, որ թուրքերի շրջանում մարդահամարները սկսել են անցկացվել դեռևս սելջուկյան ժամանակներից, այնուհետև շարունակվել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում:
Օսմանյան կառավարիչների կողմից ժամանակ առ ժամանակ անցկացված մարդահամարները, ըստ աղբյուրի, նպատակ են ունեցել պարզելու նվաճված տարածքների բնակչության թվաքանակը, նրանց այն հատվածի քանակը, որոնց կարելի է ներգրավել զինվորական գործի մեջ, նաև հասկանալու համար, թե ինչքան հարկեր կհավաքվի առանձին նվաճված տարածքներից և այլն:
Օսմանյան կայսրությունում նոր չափանիշներով անցկացված առաջին մարդահամարը եղել է 1831 թվականին, երբ բնակչությունը հաշվում էին ըստ 2 խմբերի՝ մուսուլման և ոչ մուսուլման: Հանրապետության հռչակումից հետո 1927-ից սկսած 5 տարին մեկ անգամ անցկացվել են կանոնավոր մարդահամարներ:
Այդ շրջանում մինչև 1865 թվականը պետությունը ակտիվորեն վարել է բնակչության քանակի ավելացումը խրախուսող քաղաքականություն: 1965-ից սկսած անցում է կատարվել բնական աճը սահմանափակելու քաղաքականությանը, որն էլ կասեցվել է Թուրքիայի ներկայիս իշխող կուսակցության և հատկապես վարչապետ, ապա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ:
2017-ին Թուրքիայում անցում կատարվեց ըստ հասցեի բնակչության հաշվարկի համակարգին, ինչը հնարավորություն է տալիս նախկին 5 տարի պարբերականության փոխարեն ամեն տարի թարմացված տվյալներ ունենալ բնակչության թվաքանակի վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |