Քաղաքական07:56, 30 Հոկտեմբեր 2018
9 կուսակցություն «Խոսենք քրդերեն» արշավ են սկսել Թուրքիայում
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) և քրդական 8 կուսակցություն սկսել են «Խոսենք քրդերեն» արշավը: Քաղաքական այդ ուժերը պայմանավորվել են ստեղծել ընդհանուր հարթակ, որը կնպաստի դպրոցներում քրդերենի ուսուցմանը և զարգացմանը։
Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որին մասնակցել են քրդական քաղաքական և հասարակական կառույցների ներկայացոուցիչներ։
Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ այս նախաձեռնության գլխավոր նպատակը Թուրքիայի իշխանությունների կողմից արդեն 100 տարի իրականացվող ձուլման, ռասիստական քաղաքականության դեմ պայքարելն է։ Կոչ է արվել ամենուր՝ փողոցում և տրանսպորտում, տանը և հիվանդանոցում խոսել քրդերեն:
«Այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի միասին կարողանանք պատասխան գտնել այն հարցին, թե ինչպե՞ս բուժել այն խորը արնահոսող վերքը, որը կարող ենք անվանել այսպես. «Այսօր մեր լեզուն, իսկ վաղը մեր ազգը կոչնչանա»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |