Տնտեսական08:45, 30 Հոկտեմբեր 2018
Իրանը ցանկանում է ընդլայնել Թուրքիայի հետ առևտրատնտեսական համագործակցությունը

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նորանշանակ նախարար Ռեզա Ռահմանին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ամրապնդել առևտրատնտեսական համարգործակցությունը Թուրքիայի հետ։
Ռահմանին թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ է արել Թեհրանում Թուրքիայի դեսպանատանը, որտեղ մասնակցել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 95-րդ տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառմանը։
Նախարարի խոսքով՝ Իրանը միշտ էլ ցանկացել է լավ հարաբերություններ պահպանել հարևան երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ։ «Մենք ցանակնում ենք զարգացնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առևտրի, հանքարդյունաբերության, արդյունաբերության և այլ ոլորտներում։ Թուրքիայի և Իրանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման համար որևէ սահմանափակում չկա։ Առևտրի ոլորտում մեր հնարավորություններն ավելի մեծ են, քան այս պահին իրականացվում է», - ասել է Ռահմանին։
Նա խորհրդանշական է համարել այն հանգամանքը, որ նախարարի պաշտոնում իր առաջին աշխատանքային օրը մասնակցում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման տարեդարձի միջոցառմանը։ Ռահմանիի խոսքով՝ դա վկայում է Թուրքիայի նկատմամբ իր յուրահատուկ վերաբերմունքի մասին։
Նախարարը հիշեցրել է, որ ավելի վաղ նախատեսվել էր երկկողմ առևտրաշրջանառության üավալները հասցնել 30 մլրդ դոլարի, և տեսակետ է հայտնել, որ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար որևէ խոչընդոտ գոյություն չունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |