Իրավական10:56, 30 Հոկտեմբեր 2018
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը Քաշըքչըի գործով Թուրքիայում է

Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սուուդ Մուջեբը Թուրքիայում է։ Այցի նպատակը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Քաշըքչըի գործով տեղեկություններ ստանալն է։ Մուջեբին Աթաթուրքի անվան օդանավակայանում դիմավորել է Ստամբուլի փոխդատախազներից Զաֆեր Քոչը։
Մուջեբի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլի արդարադատության պալատում հանդիում է ունեցել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազ Իրֆան Ֆիդանի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Քաշըքչըի գործը վարող փոխդատախազ Հասան Յըլմազը և հանրապետական դատախազ Իսմեթ Բոզքուրթը։
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի առաջին պահանջը եղել է Քաշըքչըի սպանության վերաբերյալ բոլոր տեսա-ձայնագրությունների, հեռախոսազրույցների ձայնագրությունների և ձեռք բերված այլ ապացույցների տրամադրումը։ Սակայն թուրքական կողմը մերժել է Մուջեբի այդ պահանջը։
Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազ Ֆիդանը սաուդցի իր պաշտոնակցին հիշեցրել է, որ հանցագործությունը կատարվել է Թուրքիայում, ուստի միջադեպին մասնակցած բոլոր 18 անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն Թուրքիայում։ Մուջեբը հակադարձել է՝ պնդելով, որ այս գործով հետաքննությունը պետք է անցկացվի Սաուդյան Արաբիայում։ Նա թուրքական կողմին խոստացել է, որ Արաբիայում առողջ հետաքննություն կանցկացվի և առաջարկել է Թուրքիան ցանկության դեպքում գործի քննությանը մասնակցելու նպատակով հատուկ պատվիրակություն ուղարկել Սաուդյան Արաբիա։
Ավելի քան 1 ժամ տևած հանդիպման ընթացքում սաուդցի դատախազին հաջողվել է ծանոթանալ միայն հետաքննության ընթացքում կատարված հարցաքննությունների արձանագրություններին։ Այնուհետև Մուջիբը մեկնել է Ստամբուլի գլխավոր հյուպատոսարան։
Դատախազ Սուուդ Մուջիբի որոշմամբ ձերբակալվել և այնուհետև կալանավորվել են 18 հոգանոց թիմի անդամները, ովքեր Սաուդյան Արաբիայից ժամանել էին Թուրքիա, սպանել Քաշըքչըին և վերադարձել իրենց երկիր։ Մուջիբը նաև այդ 18 հոգուն հարցաքննող դատախազն է և այս հետաքննության կարևոր դեմքերից մեկը։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի, սաուդյան իշխանությունների վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի, «Washington Post»-ի թղթակից Ջեմալ Քաշըքչըն (Խաշուկջին) փաստաթղթային հարցերով հոկտեմբերի 2-ին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և այլևս դուրս չէր եկել այնտեղից:
Հարազատների դիմումներից ու առաջացած աղմուկից հետո թուրքական ոստիկանությունը գործ էր հարուցել, ինչի շրջանակներում ուսումնասիրություններ էր արել հյուպատոսարանի շենքում: Արդյունքում լրագրողի սպանության, այնուհետև մարմինը մասնատելու և Թուրքիայից դուրս հանելու վերաբերյալ փաստեր էին ձեռք բերվել: Դրանից հետո միջազգային ճնշման արդյունքում Սաուդյան Արաբիայի իշխանությունները խոստովանել էին, որ ընդդիմադիր լրագրողը սպանվել է հյուպատոսարանում՝ հարցաքննության ժամանակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |