Հասարակական12:09, 31 Հոկտեմբեր 2018
Թուրք երկրպագուի նետած շիշը լուրջ վնասվածք է հասցրել գվինեացի ֆուտբոլիստին (տեսանյութ)

Թուրքիայում ֆուտբոլի գավաթի խաղարկության հերթական հանդիպումներից մեկի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։
Թուրքական «Batmanspor» և «Kasımpaşa » ակումբների միջև հանդիպման վերջին րոպեներին, թուրք երկրպագուներից մեկը ջրով լցված պլաստիկ շիշ է նետել «Kasımpaşa »-ի գվինեացի ֆուտբոլիստ Ֆոդե Կոյտայի վրա, որի հետևանքով վերջինս բավականին ծանր վնասվածք է ստացել։
Հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստին անմիջապես հոսպիտալացրել են։ ԱՆհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։
Թուրքական կայքը հաղորդում է, որ շիշը նետած անձը 12-ամյա թուրք երեխա է, ով բերման է ենթարկվել։ Միջադեպը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում։
Սպասվում է, որ միջադեպի կապակցությամբ «Batmanspor»-ի նկատմամբ պատիժ կսահմանվի։ Ակումբը ամենաքիչը 2 խաղ առանց հանդիսականների կանցկացնի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Հայտարարությանը զուգահեռ նշվել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
«Հայոց ցեղասպանությունն սկսվել է 110 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, ապա սպանվեցին»:
Այսպես է արձագանքել թուրքական մամուլում հակառակը պնդող լուրերին Գերմանիայի տնտեսության և կլիմայի պաշտպանության նախարարության խոսնակ Թիմ-Նիքլաս Վենցելը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |