Հասարակական14:24, 31 Հոկտեմբեր 2018
Երևան-Ստամբուլ չվերթը կիրականացվի Ստամբուլի նոր օդանավակայանով
Հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության օրը, բացվեց Ստամբուլի նոր՝ 3-րդ օդանավակայանը: Աշխարհի ամենամեծ օդանավակայանը դառնալու հայտ ներկայացրած «Ստամբուլ» անունը կրող օդանավակայանի բացումից անմիջապես հետո հայտարարություն տարածվեց, որ մինչ այս Ստամբուլում գործող 2 օդանավակայաններից թողունակությամբ ավելի մեծի՝ «Աթաթուրք» օդանավակայանով ուղևորափոխադրումները կկասեցվեն:
2019-ից թվականի հունվարի 1-ից տարեկան 63.9 մլն տարեկան ուղևորահոսք ունեցող «Աթաթուրք» օդանավակայանից իրականացվող բոլոր չվերթները կտեղափոխվեն «Ստամբուլ» օդանավակայան, որի ուղևորահոսքը առաջին փուլում նախատեսվում է հասցնել տարեկան 90 մլն-ի:
2019-ից հունվարի 1-ից Երևանից Ստամբուլ թռչող ինքնաթիռները նույնպես ներկայիս «Աթաթուրք»-ի փոխարեն վայրէջք կկատարեն «Ստամբուլ» օդանավակայանում:
Այս տեղեկությունը հաստատեցին շաբաթական 4 անգամ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթն իրականացնող թուրքական «Աթլաս ջեթ» ավիաընկերության երևանյան գրասենյակից նույնպես: Գրասենյակի աշխատակիցը հաստատեց, որ 2019-ից չվերթները կիրականացվեն «Ստամբուլ» և «Զվարթնոց» օդանավակայանների միջև:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ «Ստամբուլ» օդանավակայանի սակագները համեմատաբար ավելի ցածր են լինելու, ինչն էլ իր հերթին նպաստելու է ավիատոմսերի գների նվազմանը: Ուստի Երևան-Ստամբուլ ավիատոմսի սակագնում ևս սպասվում է իջեցում, միայն թե այդ սակագնային փոփոխությունը պետք է ակնկալել 2019-ի մարտ ամսից հետո միայն, քանի որ մինչ այդ ամիս չվացուցակն արդեն հաստատված է:
Երևան-Ստամբուլ չվերթի ուղևորները, որոնց զգալի մասը գործարարներ են և հատկապես առևտրականներ, պետք է հարմարվեն նոր օդանավակայանից Ստամբուլի կենտրոն հասնելու երթուղուն:
Նշենք, որ նոր օդանավակայանը Ստամբուլի կենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, այն դեպքում, երբ «Աթաթուրք» օդանավակայանը քաղաքի կենտրոնից (Թաքսիմի հրապարակ) 22 կմ կեռավորության վրա է: Եթե «Աթաթուրքից» Ստամբուլի կենտրոնական հատվածներ կարելի է հասնել նաև մետրոյի միջոցով, ապա «Ստամբուլ» օդանավակայանի դեպքում այս հնարավորությունը բացակայում է:
«Ստամբուլ» օդանավակայանը նախատեսվում է վերջնական շահագործման հանձնել մինչև 2023 թվականը: Վերջին՝ 4-րդ մասի շահագործման հանձնելուց հետո նախատասվում է, որ օդանավակայանը տարեկան սպասարկելու է 200 միլիոն ուղևոր, ինչն աննախադեպ է ողջ աշխարհում, քանի որ այս պահին ամենաշատ ուղևորափոխադրումն ունեցող օդանավակայանը ԱՄՆ-ի «Ատլանտա» օդանավակայանն է՝ 103.9 մլնոն ուղևորով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |