Տարածաշրջան08:45, 31 Հոկտեմբեր 2018
Չավուշօղլուն՝ Կատարում թուրքական ռազմաբազան փակելու պահանջի վերաբերյալ. «Դա անիրականանալի է»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մերժել է Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մի շարք այլ երկրների պահանջը՝ Կատարում թուրքական ռազմաբազան փակելու մասին։ Այս մասին գրել է Կատարի կառավարությանը մոտ գտնվող «Al-Watan ve Qatar Tribune» թերթը։
Ըստ թերթի՝ Չավուշօղլուն, մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների պահանջը, ասել է. «Կարծում ենք, որ այդ պահանջը անիրականանալի է»։
Հիշեցնենք, որ 2017 հունիսի 5-ին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք արաբական երկրներ և Մալդիվները հայտարարեցին Կատարի հետ հարաբերությունները խզելու մասին: Իսկ Կատարի հետ ցամաքային սահման ունեցող միակ երկիրը հանդիսացող Սաուդյան Արաբիան դադարեցրեց ցամաքային և օդային հաղորդակցությունը Կատարի հետ:
Դրանից 2 օր անց Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |