Միջազգային12:38, 31 Հոկտեմբեր 2018
Թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև Թել-Աբյադում բախում է տեղի ունեցել

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները հոկտեմբերի 30-ի երեկոյան Սիրիայի Թել–Աբյադի քաղաքի մերձակայքում զինված բախում են ունեցել քուրդ զինյալների հետ։ Բախումը տեղի է ունեցել թուրք զինվորների և Թուրքիայում ահաբեկչական խմբավորման համբավ ունեցող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) սիրիական թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) խմբավորման զինյալների միջև։
Թուրքական կողմը ծանր հարվածներ է հասցրել Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչաքալե սահմանային անցակետի դիմաց տեղակայված YPG-ի դիրքերին։ Պատասխան կրակը չի ուշացել։ Բախման հետևանքով Թել-Աբյադում տեղակայված ինքնապաշտպանական միավորներից մեկ մարդ զոհվել, մեկը վիրավորվել է։ Թուրքիայի զինված ուժերը սահմանին տագնապի ռեժիմ են հայտարարել։
Թել–Աբյադում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի զինվորները փորձել են միջնորդի դեր կատարել Թուրքիայի և YPG-ի միջև՝ իրավիճակը հարթելու նպատակով։ Ներկայումս կրակը դադարեցվել է, սակայն սահմանին նկատելի ակտիվությունը պահպանվում է։
Թուրքիան, որը ցանկություն ունի նոր գործողություն սկսել Եփրատի արևելքում տեղակայված YPG-ի դեմ, երկու օր առաջ գնդակոծել էր նաև այս խմբավորման՝ Սիրիայի Քոբանի քաղաքում գտնվող դիրքերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |