Տարածաշրջան05:48, 31 Հոկտեմբեր 2018
Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Սիրիայում նոր ռազմական գործողությունների մասին

Սիրիայի Մանբիչ քաղաքում բոլոր խնդիրները լուծելուց հետո Թուրքիան Սիրիայի քրդական ուժերի դեմ պատրաստվում է նոր ռազմական գործողություններ իրականացնել, այս անգամ Եփրատ գետի արևելյան հատվածում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Մանբիչը ժամանակին գտնվել է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, սակայն ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ձեռքբերված համաձայնությամբ տեղի քրդական ուժերի մի մասը դուրս են բերվել այնտեղից, բայց մի մասն էլ դեռևս մնացել են, ինչն էլ մեծապես անհանգստացնում է պաշտոնական Անկարային։
Աքարը հիշեցրել է, որ ըստ Մանբիչի շուրջ թուրք-ամերիկյան համաձայնության՝ երկու երկրները մինչև այժմ իրարից անկախ իրականացրել են պարեկապահակային ծառայություն։ Համաձայնությանը երկրորդ փուլը ենթադրում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի զինված ուժերը կսկսեն համատեղ իրականացնել պարեպահակային ծառայություն Մանբիչում։ Համատեղ պարեկապահակային ծառայության իրականացումը կարող է սկսվել առաջիկա օրերին։
Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիայի զինված ուժերը լիովին «ոչնչացնելու են» Եփրատ գետի արևելյան հատվածում հենակետեր ունեցող Սիրիայի քրդական ուժերին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև խոսել է Սիրիայի՝ անվտանգության գոտի հայտարարված, ապառազմականացված Իդլիբ նահանգի մասին։ Աքարը առիթ ը բաց չի թողել, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեղադրելու այն բանում, որ նրա ուժերը հայտարարված հրադադարը պարբերաբար խախտում են։
Նա ընգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի միջնորդությամբ հաճախ զգուշացնում է Սիրիայի կառավարական ուժերին, թե ինչ հետևանքներ կարող է դա ունենալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |