Գիտակրթական09:07, 31 Հոկտեմբեր 2018
Թուրքիան նախադպրոցական կրթության հասանելության տեսակետից վերջին հորիզոնականում է

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) ուսումնասիրել է նախադպրոցական կրթության հնարավորությունները 41 երկրում։ Հիմնադրամը վերլուծել է Եվրամիության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալները։ «Անարդար սկիզբ» խորագրով հետազոտության համաձայն՝ կրթության ոլորտում ամենամեծ անհավասարությունը դիտվում է Բուլղարիայում և Մալթայում։
Արձանագրվել է, որ ծնողների կրթությունն ու նյութական վիճակը մեծ չափով ազդում են երեխաների կրթության և առաջադիմության վրա։ Պարզվել է նաև, որ աղքատ ընտանիքների երեխաները ավելի հազվադեպ են նախակրթարաններ հաճախում, քան ունևոր ընտանիքների երեխաները։
Նախակրթական հնարավորությունների տեսակետից լավագույն արդյունքները գրանցվել են Լիտվայում, Իսլանդիայում և Ֆրանսիայում։ Իսկ Թուրքիան ուսումնասիրությանը մասնակից երկրների ցանկում վերջին հորիզոնականն է զբաղեցրել։
Թուրքիայում 2015թ․ դրությամբ յուրաքանչյուր 3 երեխայից 2-ը հաճախում է նախակրթարան։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում բնակվող մանկահասակ երեխաների 68․6 տոկոսը մինչև պարտադիր դպրոցական ծրագրին անցնելը առնվազն շաբաթական մեկ ժամ այցելում է նախակրթարան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |