Ցեղասպանություն12:16, 01 Նոյեմբեր 2018
Փաշինյան․ «Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների կարգավորման»
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայամնների կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում պատասխանելով պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին` վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես ասել է․
«Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված կարող եմ ասել նույնը, ինչ ասվել է միշտ, որ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների այդ հարաբերությունների կարգավորմանը:
Բայց թող որևէ մեկը որևէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք այս դիրքորոշմամբ որևէ կերպ նսեմացնում ենք 1915 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ: Դա մեզ համար ու միջազգային անվտանգության խնդիր է, և դա մեր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման շարժմանն ու գործընթացին:
Ըստ էության, սահմանը մեր կողմից փակ չէ, սահմանը փակ է Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության պատճառով, և դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի, որ հայ ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով կարող է մղել ԼՂ հարցի կարգավորման այս կամ այն տարբերակի, ապա նա սխալվում է»,- ասաց Փաշինյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |