Քաղաքական10:05, 02 Նոյեմբեր 2018
Գարո Փայլանի սուր հարցադրումը՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խորհրդարանում պատասխանել է թուրքական ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցերին։ Հարցերը հիմնականում վերաբերել են, ռուսական S-400 ՀՕՊ համակարգերին և ամերիկյան «F-35» կործանիչներին որոնք Թուրքիան պատրաստվում է գնել համապատասխանաբար Ռուսաստանից ու Թուրքիայից։
Թուրքիայի պաշտպանության նախարարին հարց տվողների շարքում է եղել նաև քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանը։ Վերջինս մի քանի սուր հարց է ուղղել Աքարին, որի պատճառով խորհրդարանում մթնոլորը լարվել է։
Ստորև ներկայացվում է Փայլանի և Աքարի երկխոսությունը, որին նաև միջամտել են Թուրքիայի ընդդիմադիր և իշխող կուսակցությունների այլ պատգամավորներ։
Գարո Փայլան-Արդյո՞ք Ռուսաստանը S-400-ների տեխնոլոգիաներով կիսվելու է Թուրքիայի հետ։
Հուլուսի Աքար-Այո, դա լինելու է, այդ ամենի մասին խոսվում է։
Փայլան-S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրում նման բան չի նշվել։
Աքար- Ոչ, դուք սխալ գիտեք։
Փայլան- Միթե՞ նման կետ կա։
Աքար-Իհարկե կա
Փայլան-Ի՞նչ կասեք F-35 կործանիչների մատակարարումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի կոնգրեսի որոշման մասին։ ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում ընդունեց ըստ որի, եթե Թուրքիան չհրաժարվի S-400-ներից, ապա Վաշինգտոնը Անկարային չի մատակարարի F-35-ները։
Աքար-Նման որոշում չկա, աշխատանքները շարունակվում են։ F-35-ների նախագիծը շարունակվում է։
Աքարի պատասխանից հետո երկխոսությանը միջամտել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սուրեյա Սադի Բիլգիչը և ասել է.
«Հարգելի՛ Փայլան, հանգիստ եղիր, մի՛ մտահոգվիր»։
Դրանից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.
«Եվ հետո ինչպես էլ որ լինի, միևնույնն է դու բանակ չես գնալու»։
«Ես գալիք սերունդների համար եմ ասում»,- ի պատասխան ասել է Փայլանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |