Իրավական07:49, 02 Նոյեմբեր 2018
Էրդողանը սննկացնում է ընդդիմադիր գործչին
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել մեջլիսի ղեկավարությանը։ Հայտարարագրում արտացոլված տեղեկության համաձայն՝ ընդդիմադիր գործչի ունեցվածքը նկատելիորեն նվազել է։
Մասնավորապես, հայտնի է դարձել, որ 2015թ․ ներկայացված հայտարարագրում նշված 300․000 լիրա (այսօրվա փոխարժեքով՝ 54․500 ԱՄՆ դոլար) արժողությամբ առանձնատունը վաճառվել է։ Բացի այդ՝ Քըլըչդարօղլուն նաև չորս մարդուց շուրջ 200․000 լիրա (36.360 ԱՄՆ դոլար) պարտք է վերցրել։
Նշվում է, որ այս կերպ ձեռք բերած գումարները Քըլըչդարօղլուն ծախսել է մասամբ որդու հարսանիքի կազմակերպման, մասամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարուցած բարոյական փոխհատուցման քրգործերով նշանակված տուգանքները վճարելու նպատակով։
Քըլըչդարօղլուի՝ 2018թ․ ունեցվածքի հայտարարագրում տեղ են գտել Անկարայում գտնվող 142․000 լիրա (25․800 դոլար) արժողությամբ, Աքյուրթում գտնվող 57․000 լիրա (10․300 դոլար) և Թունջելիում գտնվող 75․000 լիրա (13․630 դոլար) արժողությամբ բնակարանները, ինչպես նաև երկու կոոպերատիվ, որոնց նա անդամակցել է դեռ 1997թ․-ից։ Հայտարարագրում տեղ է գտել նաև ընդդիմադիր գործչի կնոջը պատկանող մեկ ադամանդյա մատանի։
Հիշեցնենք, որ նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայում հարուցվող քրեական գործերով մեղադրյալի աթոռին ամենից հաճախ հայտնվող գործիչը հենց ԺՀԿ առաջնորդն է։ Մինչ օրս նրա դեմ 29 նմանատիպ գործ է հարուցվել, որոնց միայն մի մասն է ավարտվել։
Միայն 2018թ․ ընթացքում Քըլըչդարօղլուի՝ Մեն կղզում գրանցված կեղծ ընկերության հաշվին Էրդողանի և նրա հարազատների կատարած դրամական փոխանցումների մասին հայտարարությունների առթիվ հարուցված 3 քրեական գործով դատարանը Քըլըչդարօղլուին պարտադրել է 698․000 լիրա (շուրջ 147․000 դոլար) տուգանք վճարել։
Տուգանքի չափը, դատական տոկոսները և դատավարական ծախսերը միասին կազմել են 909․000 լիրա (շուրջ 187․600 ԱՄՆ դոլար), որը Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը արդեն իսկ վճարել է Ստամբուլի 3-րդ հարկադիր կատարման ծառայությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |