Տարածաշրջան08:34, 02 Նոյեմբեր 2018
Թուրքիայի նախագահականից՝ Trend.az-ին «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսք գնալ չի կարող»
«Հայաստանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը պարզ է և հստակ է: Հարաբերությունների կարգավորման մասին խոսք գնալ չի կարող, մինչև ադրբեջանական օկուպացված տարածքները չազատվեն»,- գրում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, նշելով, որ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից՝ ի պատասխան իրենց հարցմանը:
Ըստ ադրբեջանական գործակալության՝ նախագահականից արված հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան նախկինի պես շարունակելու է աջակցել Ադրբեջանին և ղարաբաղյան հարցը պահելու է օրակարգում:
Նախագահականից նշել են նաև, որ Հայաստանը պետք է հրաժարվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված Թուրքիային ուղղված պահանջներից:
«Չնայած Թուրքիայի բոլոր կոչերին՝ Հայաստանը մինչ այժմ չի ձեռնարկել քայլեր 1915թ. դեպքերը ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու ուղղությամբ։
Ըստ նախագահականի՝ Հայաստանի՝ արխիվները բացելու և համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկից հրաժարվելը խոսում է այն մասին, որ Թուրքիայի պատմության մեջ չի եղել Հայոց ցեղասպանություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |