Իրավական12:00, 03 Նոյեմբեր 2018
ԱՄՆ-ը չեղարկել է 2 թուրք նախարարների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

ԱՄՆ-ը չեղարկել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի դեմ սահմանած պատժամիջոցները
Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով արգելվել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը Միացյալ Նահանգներ։ Բացի դրանից սառեցվել էին այդ երկու նախարարների նյութական միջոցները ԱՄՆ-ում։
Ըստ Թուրքիայի կառավարության խոսնակ Օմեր Չելիքի՝ դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպունից հետո:
Թուրքիան էլ իր հերթին չեղարկել է ԱՄՆ-ի ներքին գործերի ու արդարադատության նախարարի դեմ կիրառած պատասխան պատժամիջոցները:
Նշենք, որ ամերիկյան կողմը պատժամիջոցները կիրառել էր Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին երկար ժամանակ ազատ չարձակելու համար: Սակայն հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստի արդյունքում Բրանսոնին ազատ արձակելու և երկրից դուրս գալու արգելքը վերացնելու որոշում էր կայացվել, ինչից հետո պատժամիջոցներն արդեն կորցրել էին իրենց իմաստը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |