Տարածաշրջան05:49, 05 Նոյեմբեր 2018
Էրդողանը՝ Ռուսաստանին. «Չենք ճանաչելու Ղրիմի անօրինական անեքսիան»

Ստամբուլ մեկնած Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նախագահները մասնակցել են թուրք-ուկրաինական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։ Նիստի ավարտից հետո կողմերը դրա արդյունքները ամփոփող հայտարարություն են ստորագրել։
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նախագահները տեղեկացրել են, որ առանձին հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում (պաշտպանական, տնտեսական) թուրք-ուկրաինական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց հեռանկարները։
Էրդողանի խոսքերով՝ թուրքական անհանգստացած է Ուկրաինայի տարածքում դեռևս շարունակվող բախումներից։
Նա առիթը բաց չի թողել կրկնելու, որ Ղրիմի կցումը Ռուսաստանին, Թուրքիան որակում է որպես անեքսիա։
«Չենք ճանաչել և ճենք էլ ճանաչի Ղրիմի անեքսիան»,- ասել է Էրդողանը, հավելելով,- «Թուրքիան կշարունակի պաշտպանել Ղրիմի թաթարների իրավունքները, որոնք Ղրիմի դեպքերից հետո ստիպված եղան թողնել իրենց տները և հեռանալ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |