Ռազմական12:39, 05 Նոյեմբեր 2018
Թուրքական արտադրության 3-րդ ռազմանավն է շահագործման հանձնվել (տեսանյութ)

Ստամբուլի նավաշինարաններից ծով է իջեցվել թուրքական «Ազգային նավ» (MİLGEM) նախագծի շրջանակներում Թուրքիայի ռազմածովային ուժերի համար կառուցված «F-513 Burgazada» տիպի հետախուզական 3-րդ ռազմանավը, որին տվել են «Aydınreis» անվանումը։ Հանձման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Ազգային նավ» նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 8 ռազմանավ: 8 ռազմանավից շահագործման է հանձնված արդեն 3-ը: «Heybeliada» կորվետը շահագործման է հանձնվել 2011-ին, իսկ «Büyükada»-ն՝ 2013-ին։ «Burgazada» նավը ծով էր իջեցվել դեռևս 2014-ին, սակայն համալրման և վերջնական աշխատանքներ ավարտելուց հետո այն ՌԾՈւ շահագործմանը նախատեսվում էր 2018-ին:
Նավը ունի 99 մ. երկարություն, 14.4 մ. լայնություն և 2400 տ. քաշ։ Այն զինված է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով։ Նավը առանց լիցքավորելու ծովում կարող է մնալու 10 օր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |