Իրավական12:02, 06 Նոյեմբեր 2018
Թուրքական թերթի դեմ քրգործ է հարուցվել՝ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով
Թուրքիայում հրապարակվող «Bırgün» թերթի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրեական գործ է հարուցվել։ Սակայն, որքան էլ զարմանալի է, դրա համար հիմք են հանդիսացել ոչ թե Էրդողանի, այլ նրա փեսա, Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի մասին թերթում կատարված հրապարակումները։
Ինչպես նկատել է տալիս թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվակայքը՝ նշված հրապարակման մեջ Էրդողանի անունը հիշատակվում է միայն մեկ անգամ՝ հետևյալ համատեքստում․
«Բերաթ Ալբայրաքի աշխատանքային թիմում գտնվող Մեդեթ Նեբի Յանըքը ամուսնացել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակված Ահմեթ Մինդերի դստեր՝ Հանդենուրի հետ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգական Ահմեթ Մինդերի մյուս դուստրը՝ Սաադեթ Նուր Մինդերը, ամուսնացել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի որդու՝ Էնգին Լևենթ Սոյլուի հետ»։
Ընդհանուր առմամբ հոդվածը, որի առթիվ հարուցվել է քրգործը, արծարծում է այն հարցը, որ Բերաթ Ալբայրաքը որևէ պաշտոնում նշանակվելիս միշտ իր հետ տեղափոխում և բարձր պաշտոն է տալիս նաև Մեդեթ Նեբի Յանըքին։ Հոդվածում, բացի վերոհիշյալ մեջբերումից, Էրդողանի մասին որևէ այլ հայտարարություն տեղ չի գտել։
Ինչևէ, «Birgün» թերթը արդեն դատարանի որոշմամբ հրապարակել է վերոնշյալ հոդվածում և ավելի վաղ հրապարակված մեկ այլ նմանատիպ հոդվածում Ալբայրաքի վերաբերյալ հնչեցված պնդումների հերքումը։ Նույն հրապարակման մեջ տեղ է գտել նաև Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարության պատասխանը հոդվածում հնչեցված մեղադրանքներին։
Հայտնի է նաև, որ հարուցված քրգործի շրջանակներում հոդվածի հեղինակը 7 օրվա ընթացքում կկանչվի հարցաքննության։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |