Տարածաշրջան06:18, 07 Նոյեմբեր 2018
Թուրքիայի արտգործնախարարը՝ ԱՄՆ-ին. «Իրանին պատին սեղմելը և մեկուսացնելը խելամիտ չէ»

Թուրքիան չի ողջունում Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում։
«Իրանին պատին սեղմելը և մեկուսացնելը խելամիտ չէ, ընդհակառակը՝ վտանգավոր է։ Իսկ Իրանի ժողովրդին պատժելը՝ արդար չէ։ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները ազդում են ոչ միայն Իրանի հարևան երկրների, այլև այլ երկրների վրա ևս»,-ասել է Չավուշօղլուն, ավելացնելով, որ այս պատժամիջոցներով ԱՄՆ-ն Իրանի հետ ունեցած խնդիրները չի լուծի։
Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոնին կոչ է արել գնալ երկխոսության։
Հիշեցնենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է դեռևս 2018թ.-ի օգոստոսի 7-ին: Պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, Իրանից ավտոմեքենաների, գորգերի, սննդամթերքի արտահանմանը և այդ երկիր գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածխի ներմուծմանը, Թեհրանին կարգելվի նաև որոշ օդանավեր ձեռք բերել, և այլն:
Մնացած պատժամիջոցները, որոնք վերաբերում են Իրանի նավթային ոլորտին, ուժի մեջ են մտել 2018թ.-ի նոյեմբերի 5-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |