Հասարակական13:36, 07 Նոյեմբեր 2018
Թուրքիայում դպրոցի փոխտնօրենը հրահանգել է Աթաթուրքի նկարը իջեցնել ու հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում

Թուրքիայի Անթալիա նահանգի Քեփեզ շրջանում գտնվող Իմամ Հաթիփ կրոնական դպրոցի փոխտնօրեն Հարուն Ք.-ն, ով նույն դպրոցում նաև դասավանդում է իսլամական իրավունք առարկան, Աթաթուրքի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցնելու մեղադրանքով ձերբակալվել է։
Աթաթուրքի մահվան տարելիցի կապակցությամբ դպրոցի աշակերտները հատուկ անկյուն են պատրաստել, որտեղ դրված է եղել «թուրքերի հայր» Մուսթաֆա Քեմալի նկարը։ Փոխտնօրենը, տեսնելով Աթաթուրքի նկարը, դիտողություն է արել աշակերտներին «Իջեցրե՛ք սրան, դավաճանի պես ինձ է նայում» արտահայտությամբ։
Հարուն Ք.-ն հերքել է այդ պնդումներն ու իրեն մեղավոր չի ճանաչել։ Ըստ նրա կողմից արված հայտարարության՝ ինքը զայրացել է աշակերտների վրա, ովքեր Աթաթուրքի նկարը սխալ տեղ են դրել և հրահանգել է իջեցնել նկարն ու նախատեսված վայրում տեղադրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |