Քաղաքական07:02, 08 Նոյեմբեր 2018
Հայ և ֆրանսիացի հասարակական գործիչները դեմ են, որ Էրդողանը այցելի Ֆրանսիա

Ֆրանսիայում մի խումբ մտավորականներ և հասարակական կազմակերպություններ չեն ցանկանում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցի Փարիզում նոյեմբերի 10-11-ը տեղի ունենալիք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցի միջոցառումներին։
«Deutsche Welle» լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ֆրանսիացի մի խումբ հայտնի մարդկանց ստորագրությամբ ֆրանսիական «Le Monde» թերթում համատեղ հայտարարություն է հրապարակվել:
Հրապարակման մեջ հիշեցվել է Թուրքիայի ներսում տիրող լարված մթնոլորտի մասին, ինչպիսի նաև խոսվել է առանցքային մի շարք հարցերում Թուրքիայի դիրքորոշման մասին։
Նախ և առաջ հիշատակվել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում։ Քննադատության տակ է առնվել պաշտոնական Անկարայի քաղաքականությունը քրդերի և Կիպրոսի հիմնախնդրի շուրջ։ Նշվել է, որ Թուրքիայում աշխարհով մեկ տարածում է հակասեմիտական տրամադրություններ, ինչպես նաև «անկառավարելի» ատելություն է սերմանում Իսրայել պետության նկատմամբ։ Հիշեցվել է, որ վերջին տարիներին Թուրքիայում խախտվում են մարդկանց ազատության իրավունքը և Թուրքիան դարձել է լրագրողների համար աշխարհի ամենամեծ «բանտը»։
«Թուրքիայում կա կալանանվորված 55 հազար քաղաքական գործիչ։ 2 տարվա ընթացքում 150 հազար պետծառայող այլախոհության համար հեռացվել է աշխատանքից»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվել է, որ հայտարարության տակ իրենց ստորագրություններներն են դրել մի շարք ֆրանսիացի և հայ հասարակական գործիչներ, մտավորականներ, որոնց թվում են Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Տոնոյանը։
«Deutsche Welle»-ն բացի վերոնշյալ հայտարարությունից, ներկայացրել է, թե Էրդողանի այցին ինչպես են արձագանքել նաև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները: Մասնավորապես Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդը Էրդողանի այցի վերաբերյալ առանձին նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Դրանում խորհուրդը իր դժգոհությունն է հայտնել, որ Էրդողանը հրավիրվել է միջոցառմանը։ Ասվել է, որ Թուրքիայի նախագահի ներկայությունը չի համապատասխանում «Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ոգուն»։
«Հուսով ենք, որ նոյեմբերի 11-ի տոնակատարություններին չեն ախտոտվի Թուրքիայի ղեկավարի այցի պատճառով»,-ասվել է նամակում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։

Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նիստում կարևորվել է PKK-ի զինաթափման մասին Օջալանի կոչի կատարումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Նիստում կարևորվել է PKK-ի զինաթափման մասին Օջալանի կոչի կատարումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |