Տարածաշրջան11:29, 08 Նոյեմբեր 2018
Չնայած Թուրքիայի բոլոր կոչերին՝ ԱՄՆ-ն Սիրիայի քուրդ զինյալներին ահաբեկիչներ չի համարում

Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին հայտարարել է, որ չնայած Վաշինգտոնը «Քուրդիստանի բանվորական»(ՔԲԿ-PKK) կուսակցությանը համարում է ահաբեկչական կազմակերպություն, այնուամենայնիվ Սիրիայի քրդական ուժերը (YPG) իրենց համար ահաբեկիչ չեն։
Ամերիկացի պաշտոնյան նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները Վաշինգտոնին կոչ էին արել չտարանջատել այդ երկու քրդական կառույցներին և Սիրիայի քուրդ զինյալներին նույնպես դիտարկել որպես ահաբեկիչներ։
Նախորդ օրը ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գրավոր հայտարարություն էր արել,որում պարգևատրում էր խոստացել նրանց, ովքեր ամերիկյան ղեկավարությանը տեղեկություն կտրամադրե «Քուրդիստանի բանվորական» կուսակցության 3 պալագլուխների՝ գտնվելու վայրի մասին։
«PKK-ի հարցում մեր դիրքորոշումը հստակ է։ Իսկ YPG-ին մենք չենք համարում ահաբեկչական կազմակերպություն։ Մենք հասկանում ենք PKK-ի YPG-ի հնարավոր կապի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները և այդ իսկ պատճառով շատ ուշադիր ենք»,-ասել է Ջեֆֆրին։
Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությանը արդեն հասցրել է արձագանքել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնակատար Նուման Քուրթուլմուշը։ Սիրիայի քրդական ուժերին ահաբեկչական չճանաչելը Քուրթուլմուշը որակել է որպես «երկերեսանիություն» ԱՄՆ-ի կողմից։
Թեմային է անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա Ջեֆրիի արած հայտարարությունը որակել է «երկակի ստանդարտների» դրսևորում։ Քալընի խոսքերով՝ ԱՄՆ աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին հավասարազոր է PKK-ին աջակցելուն։ Նա ամերիկյան ղեկավարությանը կոչ է արել ահաբեկիչներին չտարանջատել «լավերի և վատերի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |