Տարածաշրջան06:20, 09 Նոյեմբեր 2018
Բոզքըր. Ռուս-թուրքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը մեկնել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ։
Հանդիպման ընթացքում Բոզքըրը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա շնորհիվ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմի Պուտինի միջև ստեղծված երկխոսության: Այս կոնտեքստում անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ իրականացվող պատժամիջոցներին՝ թուրք պաշտոնյան նշել է. «Երբ մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեցին, Թուրքիան այդ ամենը ոչ մի կերպ չընդունեց։ Կան երկրներ, որոնք մեզ հարցնում են, թե ինչու Ռուսաստանի դեմ չենք կիրառում պատժամիջոցներ և ինչո՞ւ լավ հարաբերություններ ունենք։ Սակայն երկու հարևան երկրների միջև նման հարաբերություններ և վստահություն ձևավորելու համար պետք էր անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, ինչը մենք արեցինք և շարունակելու ենք անել»:
Բոզքըրը ռուսական կողմին առաջարկել է նաև ստեղծել Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան և Թուրքիա-Սերբիա-Ռուսաստան ձևաչափով եռակողմ արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |