Մշակութային13:46, 09 Նոյեմբեր 2018
Թուրքիայում լույս տեսած «Ընկուզենի» վեպը պատմում է հայ վարպետի կառուցած տան պատմությունը

Թուրքիայում հոկտեմբեր ամսին լույս է տեսել թուրք գրող Սոլմազ Քյամուրանի «Ընկուզենի»(“Ceviz Ağacı”) վեպը, որտեղ պատմվում է Էդիրնեում հայ վարպետի կողմից կառուցված մի տան մասին, ուր 20-րդ դարի տարբեր ժամանակահատվածում ապրել են հայ, հրեա և թուրք ընտանիքներ:
Ըստ գրքի սյուժեի` վարպետ Արտոյի տան բակում հսկա ընկուզենի է եղել: Վերջինս իր ընտանիքով 1915թ. Հայոց ցեղասպանությանը լքել է քաղաքը: Իսկ նրանցից հետո տանը բնակվել է մի հրեա ընտանիք, որը նույնպես ստիպված է եղել լքել Էդիրնեն 1934թ. Թրակիայի հրեական պոգրոմի ժամանակ: Լքված տունը, սակայն 3-րդ անգամ բնակեցվել է Բուլղարիայից ներգաղթած թուրք ընտանիքի կողմից:
Հեղինակի կարծիքով` «Ընկուզենին» և՛ պատմական, և՛ հոգեբանական վեպ է, քանի որ ներկայացրել է քաղաքական իրողությունների ազդեցությունը մարդու հոգեբանության և վերաբերմունքի վրա:
Վեպը սկսվում է տան վերջին սեփականատեր տիկին Սալիհային Ֆրանսիայից Գարո անունով մի հայ տղայի այցելության դրվագով, ով տունը կառուցած վարպետ Արտոյի թոռն է: Գարոյի` Էդիրնե գալու ցանկությունը եղել է տեսնել այն տունը, ուր անցել է իր մոր մանկությունը և լրացնել իր ընտանիքի պատմության բաց մասը:
Տիկին Սալիհայի կերպարում հեղինակը մարմնավորել է իր մորական տատիկին, ով Ռուսչուկից Էդիրնե էր գաղթել:
Թուրքական «Evrensel» թերթին տված հարցազրույցում Քյամուրանը պատասխանելով` «1915թ. առաջ Էդիրնեում շա՞տ էին հայերը» հարցին, ասել է.«Հնում, Էդիրնեում հայերը բազմաթիվ տներ և գույք ունեին: Անշուշտ, հետո մեծ մասը քանդվեց, մի մասն էլ ներկայում որպես պետական շենք է ծառայում: 1915թ-ից առաջ Էդիրնեում կարևոր, ազդեցիկ, մշակութապես բարձր հայ համայնք կար: Սակայն Էդիրնեի հայերի մասին գրքեր կարելի է ասել չկա»:
Հեղինակը անդրադառնալով հայերին և հույներին` նշել է, որ վերջիններս գույքի մասը բռնագրավել է պետությունը, մյուս մասը այլ բնակիչներ են գնել և ընդգծել, որ բռնի գաղթի ենթարկվողների գույքը միշտ առգրավվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Թուրքական մամուլում Նեթանյահուի խոսքերը որակվել են որպես Թուրքիային ուղղված կոչ:
Անգլիական ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |