Իրավական11:51, 12 Նոյեմբեր 2018
Հայտնի են դարձել Թուրքիայում սպանված սաուդցի լրագրողի վերջին խոսքերը
Ստամբուլում սաուդական հյուպատոսարանի շենքում դաժանաբար սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի վերջին խոսքերը թուրքական աղբյուրի պնդմամբ լսելի են եղել սպանության ձայնագրության մեջ։
Սպանության ընթացքում կատարված ձայնագրությունը Կատարի կենտրոնական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության համար մեկնաբանած թուրք լրագրողը նշել է, որ Խաշոկջիի սպանությունն իրականացնող խումբը խեղդել է նրան և այդ ընթացքում ձայնագրության մեջ լսելի են սաուդցի լրագրողի վերջին խոսքերը. «Խեղդվում եմ։ Պարկը հանե՛ք գլխիցս...»։
Խոսքը վերաբերում է այն ձայնագրությանը, որի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե այն տրամադրել են ԱՄՆ-ին, Անգլիային, Գերմանիային և Սաուդյան Արաբիային։
«Daily Sabah» թերթի թղթակցի հավաստմամբ ինքը լսել է ամբողջ ձայնագրությունը և սպանության ամբողջ գործընթացն, ըստ նրա, տևել է շուրջ 7 րոպե։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
«Լրագրողներ առաց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024-ի զեկույցը, որտեղ անդրադառնում է լրագրության վիճակին Թուրքիայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Հրապարակված ցանկում ընդգրկված են այն երկրները, որոնց անձնագրեր ունեցողները կարող են այցելել տարբեր երկրներ առանց մուտքի վիզայի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |