Իրավական07:55, 12 Նոյեմբեր 2018
Yenişafak. Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել հայտնի լոբբիստին

Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել օգոստոսի 29-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Քևին (Քեմալ) Օքսուզին:
«Yeni Şafak» լրատվական կայքում տեղ գտած հրապարակման համաձայն` Անկարայի գլխավոր դատախազությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական համայնք («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության»/FETÖ) դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Օքսուզին Թուրքիա արտահանձնելու պահանջագիր է պատրաստել, որն էլ Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից ուղարկվել է Հայաստանի պատկան մարմիններին:
Նշվել է, որ արտահանձնման պահանջագրի մեջ մեջբերվել են Քեմալ Օքսուզի եղբոր՝ Մեհմեթ Օքսուզի ցուցմունքը, որտեղ նա հաստատում է եղբոր կապը գյուլենական համայնքի հետ:
Ըստ Մեհմեթ Օքսուզի ցուցմունքի՝ եղբայրը Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության համար աշխատել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:
Պահանջագրի մեջ հղում անելով Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների քննության վարչության պատրաստած զեկույցին՝ ընդգծվել է, որ Քեմալ Օքսուզը եղել է գյուլենական համայնքի` Ամերիկայում գործող կառույցի ղեկավարներից մեկը:
Ի մի բերելով գյուլենական համայնքի հետ Օքսուզի կապը հաստատող փաստերը դատախազության պատրաստած պահանջագրում նշվել է, որ կասկածյալը (Օքսուզը) կազմակերպության անունից Թուրքիայում գումար է հավաքել, որոնք ԱՄՆ-ի և Վրաստանի բանկեր փոխանցելով` ֆինանսապես օգնել է գյուլենական կառույցին:
Ըստ լրատվամիջոցի՝ դատախազը հայկական կողմին ներկայացրած պահանջագրում խնդրել է Օքսուզին արտահանձնել Թուրքիային, որպեսզի հնարավոր լինի նրա նկատմամբ հետաքննությունն ավարտին հասցնել»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Հայաստանի դատախազությունը բավարարել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Երևանում ձերբակալված Օքսուզին հանձնելու վերաբերյալ:
ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |