Իրավական09:55, 13 Նոյեմբեր 2018
ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի գործողությունները որակել է որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում

Հայաստանի Հանրապետությունը համապատասխան աշխատանքներ է տանում Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Աննա Նաղդալյանը անդրադարձավ Ադրբեջանում Կարեն Ղազարյանի նկատմամբ հարուցված դատական գործընթացին։ Ըստ նրա՝ ի սկզբանե ակնհայտ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են թատերական ներկայացում բեմականացնել՝ Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացուն տեսախցիկների առջև որպես դիվերսանտի ներկայացնելով, սակայն դա անհաջող սցենար էր, քանի որ Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ և պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել: Հայաստանը Կարեն Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ բոլոր ապացույցները միջազգային կազմակերպությունների միջոցով փոխանցել էր, սակայն դրանք ակնհայտորեն անտեսվել են Ադրբեջանի կողմից:
«Փաստացի դատական գործընթաց բեմականացնելով՝ Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով մեղադրել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նաղդալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի այս բեմականացումը ունի մեկ նպատակ, այն է՝ առողջական խնդիրներ ունեցող մարդուն ներկայացնել որպես հանցագործ՝ հավասարության նշան դնելով ծանր հանցագործության համար Արցախում դատապարտված երկու դիվերսանտի և Նաղդալյանի միջև:
«Հիշեցնեմ, որ 2015թ. Արցախի դատարանի կողմից դատապարտվել է երկու ադրբեջանցի, ովքեր մեղադրվում են սահմանն անօրինական հատելու, զենք կրելու, ատելության պատճառներից ելնելով անչափահասին սպանելու, անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն կիրառելու, իսկ նրանցից մեկը՝ ևս երկու հոգու նկատմամբ սպանություն կատարելու փորձի մեջ: Ադրբեջանը փորձում է այստեղ որոշակի հավասարության նշան դնել, բայց իրականում դա նրանց դժվար թե հաջողվի»,- ասաց Նաղդալյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |