Տարածաշրջան12:55, 13 Նոյեմբեր 2018
Թուրքիան Իսրայելից պահանջել է անհապաղ դադարեցնել Գազայի ուղղությամբ հրթիռակոծությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Իսրայելի զինուժի վերջին հրթիռակոծությունները Գազայի ուղղությամբ, որի հետևանքով զոհերի թիվը պաղեստինցիների շրջանում այս պահին հասել է 6-ի։
«Այս հարվածները մեկ անգամ ևս ցույց տվեցին Իսրայելի զավթողական, արգրեսիվ դիրքորոշումը։ Գազայի ժողովրդի դեմ ուղղված հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Միջազգային հանրությունը, որը անտեսում է Իսրայելի հարձակումները, պետք է պատասխանատվություն ստանձնի և գործի անցնի։ Ամբողջ աշխարհը պետք է ոչ ասի Իսրայելի սադրիչ զավթողական քաղաքականությանը, որով ցանկանում են փոխել Երուսաղեմի կարգավիճակը, ինչպես նաև Պաղեստինի տարածքը վերածել բացօթյա բանտի»,-ասել է Քալընը, ավելացնելով, որ այս հակամարտությունը լուծելու համար պետք է հաշվի առնել «Երկու պետություն երկու ազգի համար» սկզբունքը։
«Ակնհայտ է, որ Իսրայելի իշխանությունները չեն հավատում երկու պետության սկզբունքին և ջանում են գործընթացը տապալել։ Անհնար են այնպիսի որոշումների ընդունումը, որոնցով հաշվի չի առնվի Պաղեստինի ժողովրդի անկախությունը և անվտանգությունը։ Պաղեստինի ժողովուրդը ո՛չ միայնակ է, ոչ էլ անճար»,-եզրափակել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։
Տեղեկացնենք, որ մինչ Իսրայելի հրթիռակոծությունները, Գազայի հատվածից 80 հրթիռ արձակվել Իսրայելի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |