Իրավական11:43, 13 Նոյեմբեր 2018
Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական «բարոյական փոխհատուցումը» կվճարի Էրդողանին

Թուրքիայի ընդդիամադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական «բարոյական փոխհատուցումը» կվճարի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ստամբուլի 20-րդ անատոլիական դատարանը ընդդիմադիր կուսակցապետին այս անգամ պարտավորեցրել է 130․000 թուրքական լիրա (շուրջ 23․600 ԱՄՆ դոլար) տուգանք վճարել։
Նշված դատական գործով Քըլըչդարօղլուն մեղադրվում էր 2018թ․ փետրվարի 13-ին իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում Էրդողանի հասցեին հնչեցրած այն մեղադրանքների համար, թե վերջինս և իր հարազատների բրիտանական ՄԵն կղզում հիմնված մի կեղծ ընկերության հաշվին խոշոր դրամական փոխանցումներ են կատարել։ Այս հայտարարության համար Էրդողանի փաստաբանների ներկայացրած հայցով Քըլըչդարօղլուից 500․000 լիրա կամ 90․900 ԱՄՆ դոլարի բարոյական փոխհատուցում էր պահանջվել։
Նախագահ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայում հարուցվող քրեական գործերով մեղադրյալի աթոռին ամենից հաճախ հայտնվող գործիչը հենց ԺՀԿ առաջնորդն է։ Մինչ օրս նրա դեմ 29 նմանատիպ գործ է հարուցվել, որոնց մի մասն է առայժմ ավարտին հասցվել։
Միայն Մեն կղզի դրամական փոխանցումների մասին հայտարարությունների պատճառով Քըլըչդարօղլուն 2018թ․ ընթացքում արդեն 3 դատական գործ էր տանուլ տվել։ Դրանց արդյունքում վերջինս պարտադրել էր Էրդողանին 698․000 լիրա (շուրջ 147․000 դոլար) տուգանք վճարել։ Ընդ որում՝ բոլոր տուգանքները պետք է վճարվեն յուրաքանչյուր հայտարարության օրվանից սկսած հաշվարկվող դատական տոկոսների հետ միասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |